Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ գիտական, դեռես անհայտ երևույթի մասին տեսականորեն բխեցված գիաելիք, որը հետագայում հաստատվում է այդ երևույթի փորձնական հայտնաբերումով: Կ. կարող է վերաբերել ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ ապագայում առաջանալիք երևույթին: Կ-ման ունակությունը գիտության բնորոշ առանձնահատկությունն է: Կ. արվում է ա. հայտնի օրինաչափությունների հետագա ընդհանրացման (արտարկման) միջոցով, բ. տեսության շրջանակներում դիտումների և փորձի տվյալների բացատրություն գտնելու համար նոր գործոնի տրամաբանական արտածումով, գ. դիտումների և փորձի տվյալների վիճակագրական մշակման և ինդուկտիվ ընդհանրացման ճանապարհով (տես Պրոգնոստիկա): Հասարակական կոնկրետ գիտություններում (տնտեսագիտություն, ժողովրդագրություն ևն) բնականաբար հանդիպում են Կ-ման նույն տիպական ձևերը: Սակայն գոյություն ունի հասարակական կյանքի երկու յուրատեսակ մակարդակ՝ Կ-ման իրենց առանձնահատկություններով, ա. հասարակական ամբողջի պատմական զարգացման որակական փուլերի Կ., որը հնարավոր է, եթե կա հասարակագիտական ընդհանրական տեսություն, ինչպիսին է պատմական մատերիալիզմը, բ. մշակութային և պատմական եզակի երևույթների Կ., որի հնարավորությունը վեճերի առարկա է, քանի որ այս դեպքում հասարակական զարգացման ընդհանրական օրենքներից զատ պետք է հաշվի առնվեն արժեքային և իրավիճակա-յին գործոնները:

Գրկ. տես Պրոգնոստիկա հոդվածի գրականությունը: Հ. Գևորգյան