Jump to content

ՀՍՀ/ԿԱՆՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆՈՆ (հուն,— եղեզի ցողուն, ուղիղ ձող, քանոն, օրենք), 1. լայն առումով՝ այն ամենը, ինչ մեկընդմիշտ հաստատված Հ, դարձել է ավանդական, ստացել «օրենքի» ուժ: 2. Եկեղեցական բարձրագույն մարմինների, մասնավորապես եկեղեցական ժողովների որոշումները (եկեղեցական Կ-ներ) եկեղեցու կազմակերպման, դավանաբանության, ծիսակատարության, բարոյականության, պաշտամունքի վերաբերյալ: Այս Կ-ներից կազմվել են ժողովածուներ՝ կանոնագրքեր (օրինակ, «Կանոնագիրք Հայոց»): (Տես նաև Կանոնական իրավունք): Կ. է կոչվում նաև Աստվածաշնչի մեջ մտնող ընդունված, վավերական գրքերի ցանկը, ի տարբերություն անկանոն գրքերի (տես Կանոնական գրքեր): 3. Սաղմոսների ութ բա ժանումներից յուրաքանչյուրը: 4. Սահմանված շարականներ այս կամ այն տոնի համար:

Վ. Պողոսյան