ՀՍՀ/ԿԱՆՈՆԱԴԻՐ ՖՈՆԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆՈՆԱԴԻՐ ՖՈՆԴ ՍՍՀՄ ձեռնարկության, պետության կողմից սոցիալիստական ձեռնարկության (միավորման) մշտական տնօրինությանը և կառավարմանը անհատույց հատկացված նյութական և դրամական միջոցներ: Կ. ֆ. ձեռնարկության սեփական միջոցների (հիմնական և շրջանառու) ձևավորման հիմ նական աղբյուրն է: Նրա սկզբնական մեծությունը որոշվում է ձեռնարկության (միավորման) կանոնադրությամբ: Հաշվետու շրջանի սկզբի և վերջի Կ. ֆ-ի ընդ հանուր գումարն արտացոլվում է ձեռնարկության (միավորման) հաշվեկշռի պասսիվում և համապատասխանում հիմնական ֆոնդերի մնացորդային արժեքին ու չրչանառու միջոցների առկա գումարին:
