ՀՍՀ/ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նորմատիվ հավաքական ակտ, որը որոշում է պետական մարմինների կառուցվածքը, խնդիրներնու իրավասությունները (օրինակ՝ ՍՍՀՄ գերագույն դատարանի Կ., ՍՍՀՄ մինիստրությունների ընդհանուր Կ., ՍՍՀՄ ժողովրդական վերահսկողության մարմինների Կ.), պետ. մարմինների, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց գործողությունների կարգը՝ որոշակի դեպքերում (օրինակ՝ Կ. պետ., կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունների ու հիմնարկների դրամարկղային գործառնությունները վարելու մասին) կամ կարգավորում է կոնկրետ հարցերովկազմակերպական, գույքային, աշխատանքային հարաբերությունների ամբողջությունը: Կ-ներ ունի նաև միջազգային կազմակերպությունների մեծ մասը (օրինակ՝ՄԱԿ-ի Կ.):
Ա. Լալայան
