ՀՍՀ/ԿԱՆՈՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆՈՆ (հուն.— օրենք, կարգ), հայ հին ու միջնադարյան մատենագրության մեջ օգտագործվել է ինչպես ընղհանուր նշանակությամբ, այնպեսևմասնավոր, հատկապես երաժշտական մի քանի իմաստներով: Հայ եկեղեցական երաժշտության մեջ Կ-ներ են կոչվել պաշտոներգության որոշակի կարգավորությամբ կա տարվող միավորների խմբերը՝ Սաղմոսարանում, Շարակնոցում և Գանձարանում: Հայկական Սաղմոսարանը, դեռևս V դարից, ի տարբերություն հունականի և ասորականի, բաժանված է ութ Կ-ների, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է հոգևոր երաժշտության ութ ձայնեղանակներից մեկը (պես Ձայնեղանակ): Այդ կ-ներն իրենց հերթին բաղկացած են յոթական գուբղայից և ամեն մեկ գուբղա՝ 2—6 սաղմոսից (ըստ ծավալի): Սաղմոսարանի Կ-ները սկզբնապես բաժանված են եղել եկեղեցական օրվա վեց ժամերի վրա (տես ժամերգություն) ու երգվել միաձայն, երկու դասերի մասնակցությամբ, փոխեփոխ՝ երկուական Կ. գիշերային ու առավոտյան, և մեկական՝ երրորդ, վեցերորդ, իններորդ ուերեկոյան ժամերին: Կ-ների առաջին վեց գոլբղաները կատարվել են առավել պարզ, անպաճույճ եղանակավորումով, իսկ յոթերորդները, որոնք կոչվել են կանոնագլուխներ, վերարտադրվել են ծորերգային վառ մեղեդիների զուգորդությամբ: Շարակնոցի Կ-ների ծագումը վերաբերում է VIII դ., երբ հայ եկեղեցին ընդունեց Կ., որպես հոգևոր ինքնուրույն երգի նոր, V դարից հորինվող կցուրդների (տես Կցուրդ) համեմատությամբ՝ գրական ու երաժշտական առումներով ավելի զարգացած մի տեսակը: Այն փաստորեն յուրահատուկ շարք է, բաղկացած 8—9 երգերից, որոնք նվիրված են եկեղեցական միևնույն տոնին, բայց կատարվում են տվյալ օրվա տարբեր աղոթաժամերին (գիշերային, առավոտյան, ճաշու, երեկոյան): Դրանցից յուրաքանչյուրն ունի այսպես կոչված սկսվածք՝ Հին կամ Նոր կտակարանի օրհնություններից մեկի և կամ սաղմոսի սկզբնատառերով, որտեղից և ստանում է իր անվանակոչությունը: Շարակնոցի Կ-ները լինում են լրիվ կամ թերի, տվյալ տոնի համար հատուկ հորինված կամ հին կցուրդների համապատասխան խմբավորմամբ ստեղծված: Որպես ընդհանուր օրենք, Գանձարանի Կ-ներն աչքի են ընկնում ավելի բարձր գեղարվեստական արժանիքներով: Դրանք ձևավորվել են սկսած XIII դարից, նախապես ստեղծված ու տվյալ պատմաշրջանում առավել նախանձախնդրությամբ հորինվող գանձերի, տաղերի, մեղեդիների և հորդորակների համապատասխան մեկտեղման հիման վրա: Գանձարանային չալիորոշ Կ-ները բաղկացած են միևնույն տոնին նվիրված հիշյալ չորս տեսակի ստեղծագործություններից: Սակայն այստեղ ևս լինում են թերի Կ-ներ, և կամ այնպիսիներ, որոնք ունեն չորսից ավելի կտորներ: Դրանց մեջ երաժշտականորեն ամենահարուստը մեղեդի կոչվածներն են: Գանձերը X—XII դղ. կատարվել են ասերգին մոտիկ եղանակավորումներով, որոնք զարգացել են նույնիսկ ծորերգի վերածվելու միտումով: Այնպես, որ XIII—XV դդ. գանձերն իրապես երգվել են արդեն և դրանցից շատերն իրենց երաժշտական բաղկացուցիչի յուրահատկություններով ընդհուպ մոտեցել են տաղերին, ինչպես և մի ամբողջ շարք տազեր էլ՝ նույն այդ առումով՝ մեղեդիներին:
Ն. Թահմիզյան
