Jump to content

ՀՍՀ/ԿԱՆՈՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆՈՆ (հուն,—կանոն, տիպար), բազմաձայն պոլիֆոնիկ երաժշտություն, որի բոլոր ձայները կամ դրանց մի մասը հաջորդաբար շարադրում են միևնույն մեղեդին՝ կատարելով անընդմեջ նմանակում (իմիաացիա): Յուրաքանչյուր հաջորդող ձայն հանդես է զալիս մինչ նախորդող ձայնով սկսված մեղեդու ավարտը: Մեղեդին կարող է կրկնվել միևնույն կամ այլ հնչյունից, նույն կամ տարբեր ռիթմով: Մեղեդին շարադրող առաջին ձայնըկոչվում է պրոպոստա (իտալերեն՝ proposta—առաջարկ), նմանակող մյուսձայները՝ դիսպոստաներ (իտալերեն՝ ris-posta—պատասխան, առարկում): Գոյություն ունի կրկնակի (եռակի ևն) Կ., որտեղ տարբեր ձայներով միաժամանակ շարադրվում է երկու (երեք ևն) տարբեր մեղեդի: Կ-ի այն տեսակը, որըկարող է անընդհատ կրկնվել բոլոր ձայներում, շաղկապելով մեղեդու վերջը նրասկզբի հետ, կոչվում է անվերջ Կ.: Երբեմն Կ. ունենում է հանելուկի ձև (հանել ու կային Կ.), կատարողը ինքը պետք է որոշի գրված մեղեդու նմանակման պայմանները: Ինքնուրույն ստեղծա գործություն լինելուց բացի Կ. երբեմնընդգրկվում է այս կամ այն ծավալուներկի մեջ:

Է. Փաշինյան