ՀՍՀ/ԿԱՆՈՊՈՒՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆՈՊՈՒՍ Կանաբոս, Ողնուցի, երկնքի երկրորդ (Սիրիուսից հետո) պայծառ աստղը (—0,75 աստղային մեծության): Լուսատվությամբ Արեգակին գերազանցում է 7800 անգամ: Արեգակից գտնվում է 160 պս հեռավորության վրա: Երեում է 37 հս. լայնությունից հվ. գտնվող վայրերից:
