Jump to content

ՀՍՀ/ԿԱՆՈՎԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆՈՎԱ (Canova) Անտոնիո (1757—1822), իտալացի արձանագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ: Սովորել է Վենետիկում (1768—74): Հիմնականում աշխատել է Վենետիկում և Հռոմում: Վաղ շրջանի գործերում հետևել է բարոկկոյի արվեստի ավանդույթներին: Հետագայում ընթացել է անտիկ քանդակագործության ձևական խնդիրները նմանակելու ուղիով: Ստեղծել է տպավորիչ տապանաքարեր (Կլեմենտ XIII-ի տապանաքարը, 1792, Ս. Պետրոսի տաճար, Հռոմ), դիցաբանական հերոսների արձաններ («Ամուրը և փսիքեն», 1973, Լուվր, Փարիզ), իդեալականացված դիմաքանդակներ («Պաոլինա Բորգեզեն՝ Վեներայի տեսքով», 1805—07, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ): Կ-ի ստեղծագործությունը հիմք է հանդիսացել XIX դ. եվրոպական ակադեմիական քանդակագործության համար: