ՀՍՀ/ԿԱՆՉԱՌՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆՉԱՌՍ, Կանջառս, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկանի գավառում: Պատկանում էր Աղթամարի թեմին: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Գևորգ): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
