ՀՍՀ/ԿԱՆՏԵՄԻՐ
ԿԱՆՏԵՄԻՐ (Cantemir) Դիմիտրիե Կոնստանտինի 26.10.1673, Յաշ (Ռումինիայում)— 21.8.1723, դաստակերտ Դիմիտրիեկա (այժմ՝ գ. Դմիտրովկա, Ուկրաինական ՍՍՀ իյարկովի մարզում) մոլդավ պատմաբան, արևելագետ, փիլիսո-фш, երաժշտագետ, պետական-քաղաքա-կան գործիչ: Մոլդովայի իշխան Կոնստանտին Կանտեմիրի որդին: Սովորել է Կ. Պոլսի հունա-լատինական ակադեմիայում, տիրապելոել բազմաթիվ լեզուների: Եղել է (1693, 1710—11) Մոլդովայի իշխան, փորձել վերականգնել երկրի անկախությունը՝ հենվելով ռուս, ցար Պետրոս Մեծի հետ կնքած (3.4.1711) հակա-թուրքական դաշինքի վրա: Պրուտյան անհաջող արշավանքից հետո անցել է (1711) Ռուսաստան, ստացել ռուս, իշխանի տիտղոս, կալվածքներևնշանակվել ցարի խորհրդական: Պարսկ, արշավանքի (1722—23) ժամանակ ղեկավարել է արշավային գրասենյակները, եղել Կովկասում ու Հայաստանում: Կ. Պոլսում եղած տարիներին ուսումնասիրել է թուրք, երաժշտությունը և գրել «Գիրք երաժշտագիտության» (առաջին հրտ. ռում., 1973) երկը, որը նշանակալի ազդեցություն է թողել թուրք, երաժշտագիտության զարգացման վրա: Հորինել է նաև երգեր, ստեղծել խազագրության նոր մեթոդ, որը հայտնի է «Կանտեմիր օղլու» անունով: Կ-ի շատ երգեր հետագայում գրի են առնվել պոլսահայ նշանավոր երաժշտագետ Պապա Համբարձումի ստեղծած նոտանե րով և փրկվել կորստից: Ուշագրավ են խոհափիլիսոփայական և կրոնական բնույթի «Հիերոգլիֆական պատմություն» (1-ին հրտ. ռում., 1883), «Ղուրան կամ Գիրք մահմեդական կրոնի համակարգի մասին»(1-ին հրտ. ռում., 1722) աշխատությունները, որոնցում Կ., թեև իդեալիստական դիրքերից, սակայն որպես հումանիստ, լավատեսությամբ է դիտում մարդկության ապագան, գտնում, որ մարդը չպետք է մնա գերի, այլ պետք է տիրի բնությանը, աշխարհին, նկատում է աշխատավորների և կեղեքողների միջև եղած հակամարտությունները և ճիշտ համարում ճնշվածների ընդվզումները: Աշխարհաճանաչման աղբյուր Կ. համարում է բանականությունը, թեև բանականության հետ մեծ նշանակություն է տալիս նաև աստվածային կամքին: Կ-ի առավել արժեքավոր գործերը Ռուսաստանում գրած պատմա-աշխարհագրական երկերն են, որոնց վրա մեծ ազդեցություն են թողել պետրոսյան բարեփոխումները: «Օսմանյան կայսրության փառքի և անկման պատմություն»ը (1-ին հրտ. անգլ., 1734—35, թարգմանվել է նաև հայերեն, անտիպ) Կի ստեղծագործության գյուխգործոցն է, որի համար 1714-ին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ: Գրել է նաև «Հռոմեա-մոլդովալաքների վաղեմության քրոնիկոն» (1-ին հրտ. ռում., 1835—36) և հատկապես հայագիտության համար արժեքավոր «Մոլդովայի պատմական, աշխարհագրական և քաղաքական նկարագրություն» (1-իէւ հրտ. գերմ., 1769—70) ու «Կովկասյան լեռնապատից» (առաջին հրտ. լատ., 1726) երկերը, որոնցում բազմիցս անդրադարձել է հայերին ու Հայաստանին, կարևոր տեղեկություններ հաղորդել Մոլդովայում ապրող հայերի հարկերի ու դրանց չափի, հայոց իրավունքների, դավանության, եկեղեցիների, նշանավոր անձանց մասին ևն: Կ. թաղվել է Մոսկվայում: 1935-ին աճյունը տեղափոխվել է Յաշ:
Գրկ. Ермуратский В.Н., Общественно-политические взгляды Д. Кантемира, Кишинев, 1956 Candea V., DimitrieCantemir, Bucarest, 1973.
Ս. Քոթանջյան
