ՀՍՀ/ԿԱՆՏՈՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1927
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՆՏՈՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1927, Գուանչժոուի ապստամբություն, Գուանչժոու (Կանտոն) քաղաքի բանվորների և զինվորների զինված ելույթը 1927-ի դեկտեմբերի 11—13-ին՝ գոմինդանականների դեմ: Բանվորական կարմիր գվարդիայի և ուսումնական գնդի զինվորների ջոկատները գրավեցին քաղաքի մեծ մասը, զավթեցին պահեստային զենքերը և բաժանեցին ապստամբությանը միացած բանվորներին: Ստեղծվեց հեղափոխական կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ, հրապարակվեց նրա ծրագիրը, որը նախատեսում էր սովետական իշխանության ստեղծում, դեմոկրատական ազատություններ, 8-ժա.մ-յա աշխատանքային օր, արդ. խոշոր ձեռնարկությունների, բանկերի, տրանսպորտի, հողի ազգայնացում: Անգլ., ամերիկյան և ճապոնական իմպերիալիստների աջակցությամբ ապստամբությունը ճնշվեց:
