Jump to content

ՀՍՀ/ԿԱՆՏՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆՏՈՆ (ֆրանս. canton— օկրուգ), 1. Շվեյցարիայում տերիտորիալ-ֆեդերատիվ միավոր: Յուրաքանչյուր Կ. ունի սահմանադրություն, օրենսդրական և գործադիր իշխանության մարմիններ, ֆեդերալ պառլամենտի վերին պալատում՝ երկուդեպուտատ: 2. Ֆրանսիայում և Բելգիայում վարչատերիտորիալ միավոր: Կ-ները Ֆրանսիայում դեպարտամենտի գլխավոր խորհրդի ընտրությունների ժամանակ նաևընտրական օկրուգներ են: