Jump to content

ՀՍՀ/ԿԱՇԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՇԵ, գյուղ Բարձր Հայք նահանգի Մա-նանաղի գավառում: Արիստակես Լաստիվերցին Կ. հիշատակում է (XI դ.) որպես Թոնդրակյան շարժման կենտրոն: Թոնդրակյան շարժման մեջ ներգրավվել էին Կ. և Աղյուսո գյուղերի տերերը՝ ազնվականներ Վրվեռը, Կամարա, Ախնի քույրերը և զարմուհի Ջրանույշը: Կ-ի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել: