Jump to content

ՀՍՀ/ԿԱՇԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՇԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, պոլիմերային նյութ, որը կոշիկի, հագուստի, գլխարկների, գալանտերեային և որոշ տեխնիկական ապրանքների արտադրությունում կիրառվում է բնական կաշվի փոխարեն: Կ. ա. դասակարգվում է ըստ նշանակման, ինչպես նան. կառուցվածքի, արտադրության եղանակի (կոշկեղենի ռետին, կոշկեղենի և գալանտերեային ստվարաթուղթ, փափուկ արհեստական կաշի): Կոշկեղենի ռետինը բնական կաշվի փոխարինողներից է: Կիրառվում է կոշիկի ներբանի և երեսացուի համար: Կոշկեղենի ռետինի արտադրությունը ընդգրկում է հետևյալ գործողությունները. կաուչուկի խառնում բաղադրիչների հետ, խառնուրդի ձևավորում, հում նախապատրաստուկի ստացում և վուլկանացում: Այդ Կ. ա. կարող է լինել ծակոտկեն և միաձույլ, սև և գունավոր: Ծակոտկեն ռետինից ներբանների պատրաստումը թեթևացնում է կոշիկը, բարձրացնում ամորտիզացիան և բարելավում ջերմամեկուսիչ հատկությունները: Դրանով էլ որակապես գերազանցում է բնական կաշվին: Կոշկեղենի և գալանտերեային ստվարաթուղթ ստանում են տարբեր մանրաթելային նյութերից՝ թղթի Ա ստվարաթղթի արտադրության տեխնոլոգիայով: Հումք է ծառայում թաղանթանյութի մանրաթելը, բամբակի և կաշվի մանրաթելը (բնական կաշվի մանրացված թափուկներ): Այդպիսի Կ. ա-ի հիմնական առավելություններն են. թրջված վիճակում մեխանիկական հատկությունները պահպանելու ունակությունը, ինչպես նաե բավարար հիգրոսկոպիկությունը և խոնավատարողությունը: Փափուկ արհեստական կաշիներ ստանում են թաղանթագոյաց-նող ռետինե սոսինձներով կամ լատեքսներով, պոլիվինիլքլորիղային մածուկներով կամ պլաստիկատով, պոլիամիդներով, նիտրոցելյուլոզային հիմքալցումներով, պոլիեթերուրետաններով ն. այլ հիմքերի (գործվածք, տրիկոտաժ, թուղթ ևն) մշակմամբ: Փափուկ Կ. ա. պատրաստում են հոծ կամ ծակոտկեն: Վերջին դեպքում բաղադրիչներին խառնում են գոլորշիա-զոյացուցիչներ, ծակոտկենության հասնում են նաե լատեքսային խառնուրդների փրփրեցմամբ ևն: Վերջնամշակման գործողությունները կատարվում են հատուկ սարքավորումներում: ՍՍՀՄ-ում և արտասահմանում ստեղծվել են նյութեր, որոնք հատկություններով մոտենում են բնական փափուկ կաշիներին և կոչվում են սինթետիկ կաշիներ: Դրանց պատրաստման ժամանակ հիմքի ստեղծման համար կիրառում են տարբեր մանրաթելեր, տոգորման և արտաքին ծածկաշերտ առաջացնելու համար՝ պոլիմերային հիդրո-ֆիլ նյութեր (հաճախ պոլիեթերուրետաններ):

Գրկ. Պողոսյան Հ. Վ., Կաշի-կոշկեղեն ապրանքների ապրանքագիտություն, Ե., 1970: Материаловедение изделий из кожи, М., 1968.