Jump to content

ՀՍՀ/ԿԱՇՏԱՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՇՏԱՆԻ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս: Բնակչությունը՝ հայեր, ռուսներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի տարրական դպրոց, ակոլմբ-կինո: Հիմնադրվել է 1900-ին: Հայերը եկել են Աբխազիայից, 1930-ին: