ՀՍՀ/ԿԱՉԱՂԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՉԱՂԱԿ (Pica pica), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն: Մարմնի երկարությունը 45—48 սմ է, քաշը՝ մինչև 250 գ: Փետուրները սև ու սպիտակեն (ուժեղ փայլով): Տարածված է Պալեարկտիկայում և Հյուսիսային Ամերիկայում: Կ-ներ չկան ՍՍՀՄ անապատներում, տունդրաներում, Յակուտիայի և Մագադանի երկրամասում: Բնադրում է ծառերի, թփերի վրա: Բունը փակ է: Դնում է 4—6 ձու, թխսում՝ 17 օր: Նստակյաց է, ձմռանը կատարում է որոշ տեղաշարժեր: Սնվում էմիջատներով, մանր ողնաշարավորներով, սերմերով ևն: Օգտակար է, ոչնչացնում է գյուղատնտեսությանը վնաս հասցնող միջատներին:
Գ. Մանուչարյան
