Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԱՂԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԱՂԱԿ (Կաբալա, Կաբալակա), հնագույն քաղաք, Աղվանքի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոններից: Այստեղ էին նստում Աղվանքի միացյալ թագավորության առաջին գահակալները մինչև I դ. 2-րդ կեսը, երբ երկրի թագավորությունն անցավ Չողում հիմնադրված Մազքութական Արշակունի հարստությանը: Մինչև XV դ. առևտրական խոշոր կենտրոն էր: XVI դ. ավերեցին Սեֆյանները: