Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԱՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԱՐԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, համաձուլվածքներ՝ կապարի հիմքով, անագի, անտիմոնի, պղնձի և այլ տարրերի ավելացումով: Բնութագրվում են փոքր կարծրությամբ, հալման ցածր ջերմաստիճանով, մեծ խտությամբ, տեխնոլոգիական Ա հակաշփական հատկություններով, կոռոզիայի նկատմամբ դիմացկունությամբ: Կիրառվում են տպագրական և այլ դյուրահալ համաձուլվածքների (կոտորուք, մալուխային թաղանթներ) արտադրության համար և որպես առանցքակալային նյութեր: