Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԱՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՑԵՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԱՐ (Capparis), կապարազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Ծառեր են, թփեո կամ բազմամյա խոտաբույսեր: Տերևներն ամբողջական են, հերթադիր, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ ձեափոխված են փշերի: Հայտնի է 250—300 տեսակ, ՍՍՀՄ-ում՝ 2: Առավել մեծ տնտեսական նշանակություն ունի փշոտ Կ. (C. spinosa), որը ՀՍՍՀ-ում աճում է Հոկտեմբերյանի, Էջմիածնի շրջաններում, Մեղրիում: Բազմամյա թուփ է, տերևները կլոր են, ծակող տերևակիցներով, վառ կանաչ գույնի: Ծաղիկները խոշոր են, սպիտակ, բաց վարդագույն: Պտուղը պատիճանման հատապտուղ է: Մեղրատու բույս է: Ծաղիկները, երիտասարդ պտուղներն ու ընձյուղները թթու են դնում: Հասուն պտուղներն օգտագործում են թարմ վիճակում, պարունակում են մոտ 18 սպիտակուցներ, սերմերը՝ մինչև 30 յուղ: Կ. պարունակում է կապարիդին ալկալոիդ: