Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԵՐՈՒԹՅՈՒՆ (հոլանդ, kapen—զավթել), մասնավոր նավերի ռազմական գործողությունները բաց ծովում՝ պետության հատուկ լիազորությամբ (կապերայինվկայականով): Հատկապես տարածվել է միջնադարում: Կ. համարվել է պատերազմվարելու օրինական միջոց, սակայն աստիճանաբար վեր է ածվել «օրինականացված» ծովահենության և հաճախ ծառայել հակառակորդի առևտրական մրցակցությունը խափանելուն: Կ. հատկապես բացասական արտահայտություն է ստացել գաղութային պատերազմների շրջանում, դար ձել գաղութային տերությունների հենակետը ծովում: Հայերի առևտր. գործունեությունը, այդ թվում «մանիլայի հայկական առևտուրը» խոչընդոտելու համար Անգլիան, Հոլանդիան, Պորտոլգալիան և գաղութային մյուս պետություններն ամենուր խրախուսել են Կ. հայ առևտրական նավերի նկատմամբ, հաճախ կապերային վկայականներով օրինականացրել ծովահենային կողոպուտը: Ծովահեններ ասպետդը Գարդանը, Մոլեն, Անդրի դ’Անգլյուրդը Բուրլեմոնը, նավապետ Ջոն Պետրեն, ծովակալ Գրիֆֆին և ուրիշներ, որոնքհամաշխարհային օվկիանոսի տարբեր շրջաններում կողոպտում էին հայկ. առևտրական նավերը, ունեին կապերային վկայականներ: Ջոն Ռիչարդի և Սամուել Ուայտի ծովահենային կազմակերպության նավապետ Կոուտսը հայկ. «Նոր Երուսա-ղեմ» նավի զավթումը արդարացնում էր Սիամի թագավորից ստացած լիազորությամբ: Պայքարի այլ միջոցների թվում հայերը մեծ նշանակություն են տվել իրավական միջոցներին, պայքարել Կ-յան դեմ միջազգային իրավական ընդհանուրմիջոցառում մշակելոլ օգտին: XVIII դ. վերջից սկսվեց Կ. ամբողջությամբ արգելելու պայքարը: Առաջին օրենսդրական ակտն ընդունվել է 1792-ին (Ֆրանսիա): 1856-ին Փարիզում ընդունվել է Կ. արգելելու միջազգային դեկլարացիա: Ժամանակակից իրավունքի նորմերով ոչ ռազմ, նավերի ամեն մի գործողություն, որնուղղված է հակառակորդի ռազմ, կամ առևտրական նավերի դեմ, համարվում էծովահենություն: Յա. Բարսեղով