Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԵՐ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԵՐ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ, տարածությանմեջ մեխանիկական համակարգի դիրքի կամ շարժման սահմանափակումներ: Սովորաբար, կապերն իրագործվում են այլ մարմինների (օրինակ թել կամ ձող, որիցկախված է դիտարկվող մարմինը, մեխանիզմի հանգույցները միացնող հոդակա-պեր) միջոցով: Ոչ ագատ մեխանիկական համակարգը կարելի է դիտել որպեսազատ, որը շարժվում է իր վրա կիրառված բոլոր ուժերի ազդեցությամբ, ներառյալկապերի հակազդումները: Օրինակ՝ ան հարթ մակերևույթով շարժման դեպքում մեխանիկական կապերը կարելի է լրիվ հաշվի առնել՝ մարմնի վրա մակերևույթի հակազդման հավասար ուժ կիրառելով: Այդ ուժի շոշաֆող բաղադրիչը շփմանուժն է: Միայն դիրքը սահմանափակող կապերը կոչվում են երկրաչափական, դիրքն ու շարժումը սահմանափակող կապերը՝ կինեմատիկական: Երկրաչափական և ինտեգրելի հավասարումներով կինեմատիկական կապերը կոչվում են հոլոնոմ կապեր, չինտեգրվող հավասարումներով կինեմատիկական կապերը` ոչ հոլոնոմ կապեր: