Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԻՏԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԻՏԱԼ (գերմ. Kapital, ֆրանս. capital, սկգբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capi talis—գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործ-մամբ հավեսալ արժեք է բերում, ինքնաճում է: Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած Կ. հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի: Կ-ի, որպես տնտ. կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է Մարքսը՝ «Կապիտալ» աշխատության մեջ: Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ: Կ-ի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը, ապրանքաշրջանառության ու առետրի զարգացումը: Այն առաջանում է կապիտափ նախասկզբնական կուտակման կամ ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով աշխատուժը դառնում է ապրանք, և ձևավորվում են պրոլետարիատն ու բուրժուազիան: Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին: Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրամիջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտափց մեծ արժեք՝ հավելյալ արժեք: Կապիտալի ընդհանրական բանաձևն է՝ Փ—Ա—Փ, որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ ապրանքը, Փ Փ Փ-ն՝ կանխավճարված փողի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է: Իմպերիալիզմի փուլում կապիտալիստական արտադրության շարժառիթ է դառնում մենաշնորհային շահույթի ստացումը: Կ. Մարքսը բացահայտեց Կ-ի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն Կ-ների միջև եղած որակական տարբերությունները: Հաստատուն Կ. (C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար: Վերջինիս արժեքը բանվորի կոնկրետ աշխատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում: Փոփոխուն կ. (V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես աշխատավարձ և բանվորի հավելյալ աշխատաժամանակում ստեղծած հավելյալ արժեքի (m) աղբյուրն է: Կ-ի ինքնաճումը տեղի է ունենում կապիտալի պտույտի և կապիտալի շրջապտույտի պրոցեսում: Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնավորեց Կ-ի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղանակի) հիմնականի և շրջանառուի: Կ-ի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտապես գտնվում է ապրանքային և դրամական ձևերում: Կ-ի այդ մասերի առանձնացումը հանգեցնում է առևտրական կապիտալի և փոխատվական կապիտալի ձևավորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավեյյալ արժեքի մի մասը: Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստները հավելյալ արժեքի մի մասը կուտակում են (տես Կապիաաչի կուտակում), որն ուղեկցվում է կապիտափ համակենտրոնացման և կապիտափ կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական մոնոպոլիաների առաջացմամբ: Զարգացնելով հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը՝ Վ. Ի. Լենինը բացահայտեց ֆինանսական կապիտափ էությունը: Կապիտալիզմի վերացման և արտադրամիջոցների սոցիալիստական սեփականության պայմաններում Կ., որպես տնտ. կատեգորիա, դադարում է գոյություն ունենալ:

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե.,1954: Նույնի. Теории прибавочной стоимости (IV том «Капитала»), Соч., т. 26, гл,1, 3, 4 Լենին Վ. Ի., Մարքսիզմի երեք աղբյուրներն ու երեք բաղկացուցիչ մասերը,

Երկ., հ. 19: Վ. Աղուզումցյան