Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԵՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԵՆՔ, կապիտալիստական էկոնոմիկայի շարժման օրենք, որի բովանդակությունը հավելյալ արժեքի արտադրությունը և վարձու աշխատողների թվի ավելացման ու նրանց շահագործման ուժեղացման միջոցով դրա յուրացումն է կապիտալիստների կողմից: Արտահայտում է կապիտալիստական արտադրաեղանակի էությունը, որոշում նրա տնտ. զարգացման բոլոր գլխավոր պրոցեսները: Կ. հ. տ. օ. բացահայտել է Կ. Մարքսը՝ հավելյալ արժեքի տեսությամբ: Կապիտալիստական արտադրության շարժառիթն ու որոշիչ նպատակը հավելյալ արժեքի ստացումն է, դրա կապիտալացումը, որն իրականացվում է արտադրության ընդլայնմամբ, պրոլետարիատի շահագործման ուժեղացմամբ, մանր արտադրողների սնանկացմամբ, այլ երկրների ժողովուրդների ստրկացմամբ ու կողոպուտով: Հավելյալ արժեքի մեծությունը տեղի է ունենում երկու եղանակով՝ բացարձակ և հարաբերական հավելյալ արժեքների արտադրությամբ: Կ. հ. տ. օ. բնորոշվում է ոչ միայն հավելյալ արժեքի արտադրությամբ և կուտակմամբ, այլև վարձու աշխատողների կողմից անհրաժեշտ արդյունքի ստեղծմամբ և յուրացմամբ: Դա օրենքի երկրորդ, ոչ գլխավոր կողմն է, որ հակազդող միտում է ծնում, պայմանավորված է գործարանային, աշխատանքային ու սոցիալական օրենսդրության, աշխատօրվա կրճատման, աշխատավարձի բարձրացման համար պրոլետարիատի պայքարով: Այս միտումների բախումը դրսևորվում է պրոլետարիատի շահագործման աստիճանի փոփոխման մեջ, որն արտացոլվում է հավելյալ արժեքի նորմայում: Կ. հ. տ. օ. գործում է կապիտալիստական արտադրաեղանակի ամբողջ զարգացման ընթացքում, բայց նրա դրսևորման ձևերն առանձին փուլերում տարբեր են: Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի փուլում այն արտահայտվում է շահույթի միջին նորմայի, իմպերիալիզմի փուլում՝ մենաշնորհային շահույթի միջոցով: Կ. հ. տ. օ-ի գործողությունը սրում է կապիտաչիղմի հիսնական տնաեսակաս հակասությունը, սաստկացնում համաշխարհային կապիտալիստական տնտեսության անարխիան, ճգնաժամերը, գործա-զըրկությունը և նախադրյալներ է ստեղծում կապիտալիզմի հեղափոխական կործանման և սոցիալիզմի հաստատման համար: Այն կապիտալիզմի առաջացման, զարգացման և վերացման օրենքն է: