ՀՍՀ/ԿԱՊԻՏԱԼԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԿԱԶՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՊԻՏԱԼԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԿԱԶՄ, կապիտալի արժեքային կազմ, հաստատուն կապիտալի (C) հարաբերությունը фпфп-խունին (V). որոշվում է կաաիտալի տեխնիկական կազմով, արտացոլում վերջինիփոփոխությունը: Կ. Մարքսը ցույց է տվել, որ կապիտալի կուտակման հետևանքով կանխավճարված կաաիտափ երկու բաղադրամասերից հաստատուն կապիտալը առավել արագ է աճում, քան փոփոխունը: Նման փոխհարաբերության պատճառով, կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց, Կ. օ. կ. մեծանում է: Դա հանգեցնում է, մասնավորապես, շահույթի միջին նորմայի իջեցման: Տեղաշարժերը Կ. օ. կ-ում ուղեկցվում են գործազրկության աճով, բանվոր դասակարգի դրության վատթարացմամբ:
Գ. Հարությունյան
