Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ, հիմնական ֆոնդերի ստեղծման, ընդլայնման և վերակառուցման նպատակով կատարվող նյութական, աշխատանքային և դրամական ծախսումներ: Իրականացվում են ազգային եկամտի կուտակման ֆոնդի և լրիվ վերականգնման ամորտիգացիոն հատկացումների հաշվին, պլանավորվում և հաշվարկվում են նախահաշվային գներով: Սոցիալիստական էկոնոմիկայի բնորոշ գիծը, նրա կարևոր առավելությունը գործարկված հիմնական ֆոնդերի և Կ. ն-ի անընդհատ աճն է: Այսպես, 1940—77-ին ՀՄՍՀ-ում գործարկված հիմնական ֆոնդերն ավելացել են 20,1, Կ. ն.՝ 20 անգամ: Կ. ն. ուղղվում են նոր ձեռնարկությունների կառուցմանը, գործող ձեռնարկությունների ընդլայնմանն ու վերակաոուցմանը և հիմնական ֆոնդերի նորացմանը: Որքան մեծ է վերակառուցմանն ու տեխ. վերազինմանն ուղղված մասը, այնքան կարող է բարձր լինել կապիտալ ներդրումների արդյունավետությունը: Վերջինը մեծապես կախված է նաև Կ. ն-ի ճյուղային և տերիտորիալ կառուցվածքից: Ճյուղային կառուցվածքը ներդրումների բաշխումն է ժողտնտեսության ճյուղերի, արտադրական և ոչ արտադրական ոլորտների, արտադրության երկու ստորաբաժանումների, իսկ տերիտորիալ կառուցվածքը՝ երկրի տնտ., վարչական շրջանների միջև և դրանց ներսում: 1977-ին ՍՍՀՄ-ում Կ. ն-ի 36 և ուղղվել է արդյունաբերության, 19-ը՝ գյուղատնտեսության, 45-ը՝ մնացած ճյուղերի զարգացմանը: Ըստ տեխնոլոգիական կառուցվածքի Կ. ն. բաժանվում են շինարարական-մոնտաժային աշխատանքների, սարքավորման, գործիքների ու գույքի ձեռքբերման և այլ ծախսումների: Տնտեսապես արդյունավետ է հիմնական ֆոնդերի ակտիվ մասի՝ սարքավորման վրա կատարվող ծախսումների տեսակարար կշռի ավելացումը: Ֆինանսավորման ձևերից և աղբյուրներից ելնելով՝ տարբերում են՝ պետ. բյուջեի, ձեռնարկությունների սեփական միջոցների ու բանկային վարկի հաշվին ֆինանսավորվող Կ. ն.: Ըստ սեփականության ձևերի՝ պետ. և կոոպերատիվ ձեռնարկությունների ու կազմակերպությունների (94,7), կոլտնտեսությունների (3,05) և սեվւական բնակարաններ կառուցելու համար բնակչության (2,25) Կ. ն.: Ներդրումները պլանավորում են հնգամյակներով, կոնկրետացվում և ճշգրտվում են տարեկան պլաններում: Կ. ն-ի շնորհիվ ապահովվում են էկոնոմիկայի արագ զարգացումը և որակական տեղաշարժերը նրա համամասնություններում, ժողտնտեսության բոլոր ճյուղերիտեխ. մակարդակի բարձրացումը, արտադրողական ուժերի տեղաբաշխման բարելավումն ու ժողովրդի բարեկեցությանբարձրացումը:

Բ. Եղիազարյան