ՀՍՀ/ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄ, պլանային նորոգման տարատեսակ, հիմնական ֆոնդերի մասնակի վերարտադրության միշոց: Նաատակն է՝ արագամաշ մասերի և հանգույցների նորոգման կամ փոխարինման միջոցով վերացնել հիմնական ֆոնդերի ֆիզիկական մաշվածքը, պահպանել աշխատունակությունը: Հաճախ ուղեկցվում է նորացման (մոդեռնացում) ու վերակառուցման աշխատանքներով, որի շնորհիվ մասամբ կամ լրիվ վերացվում է նաև բարոյական մաշվածքը: Կատարվում է մի քանի տարին մեկ, շենքերինը և կառույցներինը՝ 10—15 տարին մեկ: Կ. ն-ման փաստացի ծախսումների չափով նվազում է հիմնական ֆոնդերի մաշվածքը, նույն չափով ավելանում մնացորդային արժեքը:
