Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԻՏՈՆՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԻՏՈՆՈՎ Իվան Վասիլևիչ, ծն. 10 (23).2.1915, գ. Սերովսկոյե (այժմ՝ Ռյազանի մարզի Սասովոյի շրջանում) սովետական պետական և կուսակցական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1939-ից: 1938-ին ավարտել է Մոսկվայի կոմունալ շինարարության ինժեներների ինստ-ը: 1941— 1951-ին կատարել է կուսակցական և սովետական ղեկավար աշխատանքներ: 1951—52-ին եղել է կուսակցության Մոսկվայի մարզկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար, 1952-ից՝ ՍՄԿԿ Մոսկվայի քաղկոմի, 1954-ից՝ ՍՄԿԿ Մոսկվայի մարզկոմի, 1959—64-ին՝ ՍՄԿԿ Իվանովոյի մարզկոմի առաջին քարտուղար: 1964-ից՝ ՄՄԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1965-ից՝ ՍՄԿԿ ԿԿ-ի քարտուղար: Կուսակցության XIX—XXV համագումարների պատգամավոր է, XIX, XX, XXII—XXV-ում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամ: 1964—66-ին եղել է ՄՄԿԿ ԿԿ-ի ՌՍՖՍ-տ-ի գծով բյուրոյի անդամ: ՍՄՀՄ III—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, ՍՄՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1954—1962): Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով: