Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԻՑԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԻՑԱ Պյոտր Լեոնիդովիչ, ծն. 26.6 (8.7).1894, կրոնշտադտ, սովետական ֆիզիկոս, ակադեմիկոս (1939), ՄՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1957-ից): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1945): Ավարտել է Պետրոգրաղի պոլիտեխնիկական ինստ-ը (1918): 1921-ին գիտական գործուղման է մեկնել Մեծ Բրիտանիա: 1924-32-ին եղել է Կավենդիշի լաբորատորիայի դիրեկտորի տեղակալը, 1930—1934-ին՝ Քեմբրիջի Մոնդի անվ. լաբորատորիայի դիրեկտորը: 1935—46-ին և 1955-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկական պրոբլեմների իր հիմնադրած ինստ-ի դիրեկտորը: 1920-ին Ն. Ն. Սեմյոնովի հետ առաջարկել է ատոմային փնջերում ատոմների մագնիսական մոմենտների որոշման մեթոդ: 1924-ին առաջարկել է գերհզոր մագնիսական դաշտերի ստացման իմպուլսային մեթոդըևստեղծել մի տեղակայանք, որի օգնությամբ ուսումնասիրել է (1928) ուժեղ մագնիսական դաշտերում մի շարք մետաղների էլեկտրական դիմադրության գծային կախումը դաշտի լարվածությունից (Կապիցայի օրենք): 1934-ին նախագծել է ադիաբադ մեթոդով մեծ քանակությամբ հելիում հեղուկացնելու տեղակայանք: 1939-ին մշակել է օդի հեղուկացման տուրբոդետանդերային նոր մեթոդ և կառուցել մեծ քանակությամբ հեղուկ թթվածնի ստացման հզոր տեղակայանք: Հելոազոտել է հեղուկ հելիումի հատկությունները և 1938-ին հայտնագործել գերհոսունության երևույթը: 1950—1955-ին մշակել է նոր տիպի գերբարձր հաճախային գեներատորներ (պլանոտրոն և նիգոտրոն) և հայտնաբերել, որ բարձր-հաճախային պարպման դեպքում խիտ գազերում գոյանում է կայուն պլազմային թելիկ, որում էլեկտրոնների ենթաորելի ջերմաստիճանը 103—106 K է: Այդ աշխատանքը (հրապարակվել է 1969-ին) հետազոտությունների նոր ուղղություն է բացել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման բնագավառում: Կ. Լոնդոնի թագավորական ընկերության (1929), ԱՄՆ-ի ազգային ԳԱ (1946), Դանիայի թագավորական ԳԱ (1946), Շվեդիայի թագավորական ԳԱ (1966) և մի շարք այլ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է: Արժանացել է նոբելյան (1978) և ՍՍՀՄ պետ. մրցանակների (1941, 1943): Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով:

Երկ. Эксперимент. Теория. Практика Статьи, выступления, 2 изд., испр. и доп., М., 1977.

Գրկ. Алексеевский Н. Е., Петр Леонидович Капица, «Успехи физических наук», 1964, т. 83, в. 4 (ունի լքատենագիւո. ցանկ):