ՀՍՀ/ԿԱՊԻ ԱՐԲԱՆՅԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՊԻ ԱՐԲԱՆՅԱԿ, կապի տիեզերակայան: Նախատեսված է Երկրի հեռավոր վայրերի միջև ռադիո-հեռուստատեսային, հեռագրային, հեռախոսային, լուսահեռագրային կապի համար: Լինում է վերատրանսլյացիոն պասսիվ (ուղղակի անդրադարձնում են ընկնող ալիքները) և ակտիվ (անդրադարձվելուց առաջ ալիքները ուժեղացվում են): 1965—75-ին օգտագործվել Են ստացիոնար (սովետական՝ «Մոլնիա-1 Ս», ամերիկյան՝ «Ինտելսատ»), էլիպտիկ սինխրոն (սովետական՝ «Մոլնիա-1», «Մոլնիա-2», «Մոլնիա-3», ամերիկյան՝ «Մինկոմ») և ոչ ստացիոնար շրջանային ուղեծիր դուրս բերված Կ. ա-ներ: Տես նաև Տիեզերական կապ, «Մոլնիա»:
