Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, կապի հեռախոսային, հեռագրական, փոստային, ոադիո և հեռուստատեսային ճյուղերի ռադիոֆիկացումն ու մամուլի տարածման «Սոյուզպեչատի» գործակալությունների ղեկավարումն իրականացնող պետական մարմին: Կազմակերպվել է 1921-ին՝ որպես Հայաստանի փոստի և հեռագրի ժողկոմատ: 1922-ին վերածվել է Անդրֆեդերացիայի փոստային ժողկոմատի (առաջին ժողկոմ է նշանակվել Գ. Աթարբեկյանը, 1922—25) լիազորության, 1932-ին՝ կապի հայկ. վարչության, 1955-ին՝ մինիստրության: Ունի կապի քաղաքային 4, շրջանային 34, տեխ. շահագործման 6, ռադիոֆիկացման, էլեկտրական, ռադիոհեռուստատեսային և կապի հանրապետական այլ հանգույցներ, փոխադրությունների վերահսկման րյուրո, հաշվողական կենտրոն ևն: Փոստի և հեռագրի ժողկոմ է եղել Լ. Հովհաննիսյանը (1921—1922, 1922—29-ին՝ Հայաստանի կառավարությանն առընթեր Անդրֆեդերացիայի փոստային ժողկոմատի լիազոր), լիազոր՝ Դ. ժուրիլին (1929—30, պաշտոնակատար), ՝Հ. Յաղուբյանը (1930—32), կապի հայկ. վարչության պետ՝ Ե. Հովսեփյանը (1932—33 և 1937-38), Ա. Մանուչարյանը (1933—37), P. Նալբանդյանը (1939—1941 և 1942—1946), Ժ. Սարգսյանը (1941—42), Թ. Մինասյանցը (1946—1953), Բ. Մարտիրոսյանը (1953—55): 1955-ից կապի մինիստր է Թ. Մինասյանցը: