Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԻ ՌԱԴԻՈՌԵԼԵԱՅԻՆ ԳԻԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԻ ՌԱԴԻՈՌԵԼԵԱՅԻՆ ԳԻԾ, ռադիոկապի գիծ՝ գերբարձր հաճախականությունների տիրույթի ոադիոալիքների ռետրանսլյատորների շղթայով հարյուրավոր կամ հազարավոր հեռախոսային-հեռագրական հաղորդումներ կամ հեռուստատեսային ծրագրեր միաժամանակ հաղորդելու համար: Ռետրանսլյատորների անտենաները տեղադրվում են գծի միջանկյալ կետերում՝ բարձր աշտարակների վրա, որոնք գտնվում են միմյանցից ուղիղ տեսանելիության հեռավորությունների (50—70 կմ) վրա: Որպես միջանկյալ կետ կամ ռադիոռելեային գծի կայաններ կարող են ծառայել երկրի արհեստական արբանյակները: (Տես նաև Բազմականալային ռադիոկապ):