Jump to content

ՀՍՀ/ԿԱՊՈՒՅՏ ԲԵՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊՈՒՅՏ, բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր (Արշարունիք) գավառում, համանուն լեռան վրա: Եղել է Հայոց Արշակունիների ռազմական կարսվոր հենակետ: Արշակունիների անկումից (428) հետո Կ-ում տեղակայվել է պարսկական զորք: 450-ին հայկ. զորքերն այն ազատագրել են պարսիկներից և դարձրել ապստամբական ուժերի հենակայան: Արաբական տիրապետության ժամանակ Կ. պատկանում էր Բագրատունիներին: Ասողիկը վկայում է, որ արաբ, զորքերի դեմ 914-ին Ձկնավաճաոի ճակատամարտում պարտվելով, Մմբատ և Բագրատունի թագավորը ամրացել էր անառիկ Կ-ում: Կ. և Արտագերսը հավանորեն մտել են պաշտպանական նույն համալիրի մեջ, որի պատճառով Վարդան աշխարհագիրը նույնացնում էր այդ բերդերը: Այնուհետև գրավոր աղբյուրներում չենք հանդիպում Կ-ի անվանը: Ա. Ջալալյանցը Կ. նույնացնում էր Կաղգվան գավառի Հիրհետ գյուղի մերձակա ժայռին պահպանված պարսպապատ և աշտարակավոր բերդի ավերակների հետ, որի մեջ կանգուն էր Կապույտ մատուռը: Իսկ Մ. Հայկոլնին Կ. նույնացնում էր նույն գավառի Կապուտա գետակի ժայռակոփ աֆին գտնվող բերդի ավերակների հետ:

Գրկ. Հովհաննեսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնտ., 1970: