Jump to content

ՀՍՀ/ԿԱՊՈՒՅՏ ԼԻՃ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊՈՒՅՏ, լիճ հայկական ՍՍՀ-ում, Զանգեզուրի լեռնաշղթայում, 3300 մ բարձրության վրա: Լճի գոգավորությունը 500 մ երկարությամբ և 200 մ լայնությամբ տաշտակաձև կառ է: Ջրհավաք ավազանը 2 կմ² է, առավելագույն խորությունը՝ 22 մ, շրի ծավալը՝ մոտ 1,5 մլն մ³: Կ-ից է սկիզբ առնում Քաջարանց գետակը: