Jump to content

ՀՍՀ/ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ, սուր վարակիչ հիվանդություն արտահայտվում է շնչառական ուղիների լորձաթաղանթների ու նյարդային վերջույթների կատարային բորբոքումով, ցիկլային ընթացքով և յուրահատուկ ջղաձգային հազի նոպաներով: Հիվանդանում են առավելապես երեխաները: Հարուցիչը հայտնաբերել են բելգիացի գիտնական Ժ. Բորդեն և ֆրանսիացի 0. ժանգուն, 1906-ին: Բորդե-ժանգուի ցուպիկները բավականին անկայուն են և արտաքին միջավայրի պայմաններում արագ ոչնչանում են: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազալու, փռշտալու ժամանակ թքի ու լորձի կաթիլների հետ մանրէներն ընկնում են օդի մեջ, ապա ըմպանով ու շնչառական ուղիներով թափանցում օրգանիզմ: Գաղտնի շրջանը սովորաբար 10—14 օր է: Կ. հ-ի կլինիկական ընթացքում տարբերում են 3 շրջան՝ կատարային երևույթների, ջղաձգային հազի և առողջացման: Կատարային շրջանը բնութագրվում է ինքանզգացողության վատացմամբ, չոր հազով, հարբուխով, ջերմության բարձրացմամբ: Աստիճանաբար հագը ուժեղանում է, և 10—14 օր հետո սկսվում է նոպայաձև ջղաձգային հազի շրջանը: Մեկ օրվա ընթացքում կարող են լինել հազի մի քանի տասնյակ նոպա, որոնց դեպքում, սովորաբար, նկատվում է սպիտակավուն խորխի արտազատում, փսխում, հեղձուկ: Հիվանդի դեմքը լինում է այտուցված, կապտած, երբեմն նկատվում են մաշկի, աչքի շաղկապենու, եղջերաթաղանթի ու կոպի խոր շերտի արյունազեղումներ: Փուիոխու-թյոլններ են առաջանում շնչառական օրգաններում, սիրտ-անոթային ու նյարդային համակարգերում: Տևում է 2—8 շաբաթ: Առողջացման շրջանում հազի նոպաները դառնում են հազվադեպ ու թեթև և աստիճանաբար վերանում են: Կ. հ. երբեմն արտահայտվում է թեթև ձևով, որի ժամանակ կլինիկական նշաններն արտահայտված չեն լինում: Հիվանդության բարդություններից են թոքաբորբը, նյարդային համակարգի տարբեր ախտահարումները, խոսքի, լսողության, տեսողության խանգարումները ևն (հիմնականում լինում են կրծքի երեխաների մոտ): Հիվանդության ելքը կախված է երեխայիտարիքից, հիվանդության ծանրությունից ու բուժումից: Բուժումը, տետրացհկլինային խմբի անտիբիոտիկներ: Հազի հաճախակի նոպաների, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության, ջղաձգության սիմպտոմոկոմպլեքսի զարգացման դեպքում՝ հանգստացնող դեղամիջոցներ և վիտամիններ՝ B 1, В 2, հակակապույտհազային գամմա-գլոբուլին, լիարժեք սննդի ու հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպում: Հիվանդների վրա չափազանց բարերար է ազդում թարմ, սառըօդը: Կանխարգելումը, հիվանդների և նրանց հետ շփվող անձանց վաղ մեկուսացում: Պատվաստումները կատարում են Կ. հ-ի սպանված մանրէներից պատրաստված վակցինայով, դիֆթերիայի ու փայ տացման անատոքսինների հետ զուգակցված (AKDC-վակցինա): Ներարկում են 5—6 ամսական երեխաներին, եռանվագ՝30—45 օր ընդմիջումով: Այնուհետև կատարում են կրկնապատվաստումներ մինչև 7 տարեկանը:

Ս. Կոշտոյան