Jump to content

ՀՍՀ/ԿԱՊՈՒՅՏ ՀՍՍՀ ԱԶԻԶԲԵԿՈՎԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊՈՒՅՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ-արևելք: Ոչխարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի ու կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գյուղում և շրշակայքում պահպանվել ենճարտ. հուշարձանների (X—XV դդ.) մնացորդներ, գերեզմանոց՝ խաչքարերով ու վիմագիր արձանագրություններով: Առաջին անգամ հիշատակվում է Х III դ.: