ՀՍՀ/ԿԱՊՈՒՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՊՈՒՐ Ռաջ (ծն. 14.12.1924, փեշավար), հնդիկ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր: Հոր՝ Պրիտխվիռաջ Կապուրի թատրոնում հանդես է եկել իբրև դերասան և նկարիչ: 40-ական թվականներից նկարահանվում է կինոյում: 1947-ին հիմնաղրել է «Ռաջ Կապուր ֆիլմս» (Բոմբեյ) ֆիրման: 1948-ից աշխատում է որպես ռեժիսոր: Կինոնկարներից են՝ «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955), «Գիշերվա քողի տակ» (1957), «Ես ծաղրածու եմ» (1970): Կ. ինքնատիպորեն մարմնավորում է լիրիկա-կատակերգական դերեր, օժտված է երաժշտականությամբ:
Գրկ. Соколовская А. Л., Радж Капур, в кн.: Актеры зарубежного кино, М.Л., 1965, с. 88-94.
