ՀՍՀ/ԿԱՊՐՈՒՇՅԱՆ
ԿԱՊՐՈՒՇՅԱՆ Զաքարիա Հովսեփի (18.8. 1794, Գեռլա 27.4.1870, Գեռլա), հունգարահայ գրող, բառարանագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: Մովորել է Կլուժի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Կ-ի աշխատությունները, որ անտիպ են և ամփոփված են 32 հատորում, պահվում են Գեռլա քաղաքի պատմական թանգարանում (ձեռ. 62—93): «Կատարեալ է, ոտանալոր գիրք շարադրէալ ի Զաքալփա Կապրուշեան, ողբալ գհայաքաղաքն, որ է ի գալառս Դրանսիլ-վանիայոյ» (1840) պատմական պոեմում Կ. ողբում է Գեոլայի հայերին սպառնացող ձուլման վտանգը: Ուշագրավ են «Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմե-ալք են սրտիմ» (1839) երգիծական բանաստեղծությունների ժողովածուն, «Վարք Էմանուէլ Լորէնգօի» (1855—57) և «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852—54) վեպերը, «Գանգատ» (1834—1835, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեո. JSfi 10053) պարսավագիրը, որտեղ շոշափվում են սոցիալական հարցեր: 1834-ին հրատարակել է հայերեն և հունգարերեն այբբենարան՝ Տրանսիլվանիայի հայկ. դպրոցների համար: Արժեքավոր է «Նոր բառագիրք հայլ-ատին և մաճառ լեզուաց» (5 հ., 1848—49) բառարանը: Գրել է նաև հայերեն և հունգարերեն պիեսներ, բեմադրել Գեոլայի հայկ. դպրոցներում: Մի շարք երգերի խոսքի և երաժշտության հեղինակ է: 42 տարի զբաղվել է մանկավարժությամբ, կրթել հայ երեխաների, արժանացել է արքունական «Արժանյաց խաչ» ոսկե շքանշանի:
Ս. Քոլանջյան
