ՀՍՀ/ԿԱՊ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ԿԱՊ, զանազան միջոցների օգնությամբ ինֆորմացիայի հաղորդում և ընդունում, ժողտնտեսության ճյուղ, որն ապահովում է ինֆորմացիայի փոխանակությունը՝. Հնում Կ. իրականացվում էր սուրհանդակների, պայմանական ազդանշանների՝ խարույկների, ջահերի, ապա՝ փոստի միջոցով: XVIII դ. վերջին հայտնագործվեց օպտիկական Կ., XIX դ.՝ էլեկտրահաղորդման միջոցները, էլեկտրահեռագիրը (1832), էլեկտրամագնիսային հեռագրասարքը (1837), հեռախոսը (1876), անհաղորդալար (ռադիոյի) Կ. (1895): Կ-ի միջոցների հետագա տեխ. զարգացումը ընթացել է բարձր տեմպերով, մշակվել և ներդրվել են հաղորդման մեծ հուսալիություն, արագություն, սարքավորումների բարձր թողունակություն ունեցող համակարգեր: Տեխ. միջոցների բնույթին համապատասխան, ժամանակակից Կ. բաժանվում է փոստայինի և էլեկտրականի: ՍՍՀՄ-ում Կ-ի առավել տարածված տեսակը փոստայինն է: 1977-ին հանձնվել է մոտ 9,2 մլրդ նամակ, 42 մլրդ թերթ Ա ամսագիր, 236 մլն ծանրոց: Էլեկտրակապի ոլորտում ավտոմատացվում է ինֆորմացիայի հաղորդումը, հեռախոսակապն ավտոմատացվում է ԱՀԿ-ի համակարգերի միջոցով: 1977-ին ընդհանուր հեռախոսացանցում կար 19,6 մլն հեռախոս, որից 18,7 մլն՝ ավտոմատ, կատարվել է միշքաղաքային 960 մլն հեռախոսազրույց, հաղորդվել՝ 477 մլն հեռագիր: Ստեղծվել է բաժանորդային հեռագրացանց, ներդրվում է ֆաքսիմիլային Կ. են: Ստեղծվել է ռադիոկայանների ճյուղավորված ցանց, որոնց հաղորդակներն աշխատում են երկար, միջին, կարճ և գերկարճալիք դիապազոններում: 1977-ին գործում էր լարային ռադիոհաղորդումների 70,2 մլն կետ, ծրագրային և վերահաղորդիչ 2259 հեռուստակայան: 1977-ին գործում էր Կ-ի 89 հզ. ձեռնարկություն: Երկրի հեռավոր շրջանների հետ Կ. իրականացվում է տիեզերական (արբանյակային) համակարգերի («Օրբրտա») միջոցով: ՍՍՀՍ-ը Կ-ի միջազգային բազմաթիվ կազմակերպությունների անդամ է: Հայաստանում մինչև XIX դ. կեսերը Կ-ի միակ միջոցը փոստն էր: 1864-ին հեռագրական կապ է հաստատվում Թիֆլիսի և Երևանի, ապա Դիլիջանի և Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) միջև: 1913-ին Հայաստանում գործում էր Կ-ի 26 ձեռնարկություն, որոնք գտնվում էին վարչական կենտրոններում և, հիմնականում, ծառայում էին Ռուսական կայսրության ոազմավարչական նպատակներին: Սովետական իշխանության տարիներին, խոշոր կապիտալ ներդրումների (1921—1977-ին՝ 180,7 մլն) շնորհիվ, Կ-ի տնտեսությունը զարգացավ բուռն թալիով. կատարելագործվեցին տեխ. միջոցները, քաղաքներում և շրջկենտրոններում կառուցվեցին Կ-ի բաժանմունքներ, հեռախոսային և լարային ռադիոհաղորդումների ցանցեր, միջքաղաքային ավտոմատ և կիսաավտոմատ կայաններ, Երևան—Թբիլիսի կաբելային գիծը ևն: 1977-ին շահագործման հանձնվեց երկիր-արբանյակ-երկիր տիեզերական կապի «Օրբիտա» համակարգը, որի միջոցով Երևանում վերհաղորդվում է կենտրոնական հեռուստատեսության ծրագրերից մեկը ևն: 1978-ի վերջին Հայաստանում Կ-ի ձեռնարկությունների թիվը 793 էր, այդ թվում, գյուղական վայրերում՝ 510:
Ա. Խարազյան
