ՀՍՀ/ԿԱՋԱՐ-ՍԵՐԳԵԵՎԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՋԱՐ-ՍԵՐԳԵԵՎԱ Սուրայա Սադրադինովնա 18.4(1.5).1910, Շուշի, ադրբեջանցի սովետական երգչուհի (մեցցո-սոպրանո): Ադրբ. ՍՍՀ և ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1954): ՍՄԿԿ անդամ 1964-ից: 1927—39-ին եղել է Մ. Ֆ. Ախունդովի անվ. օպերայի և բալետի թատրոնի արտիստուհի: Կերտել է կանանց բանաստեղծական կերպարներ՝ Լեյլի, Ասլի, Ասյա (Ու. Հա-ջիբեկովի «Լեյլի և Մեջնուն», «Ասլի և Քերիմ», «Արշին մալ ալան»), Շահ Սենեմ (Զ. Հաջիբեկովի «Աշուղ Ղարիբ») ևն: 1940-ից Ադրբեջանի Մ. Մագոմաևի անվ. պետ. ֆիլհարմոնիայի մեներգչուհի է: Հանդես է գալիս ադրբ. դասական մուղամների, հայկ., վրաց. ժող.ևսովետականկոմպոզիտորների երգերի կատարումներով:
Ռ. Ջահրաբով
