ՀՍՀ/ԿԱՌԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԿԱՌԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, նավամատույցների տրանսպորտային հիդրոտեխնիկական կառույցներ: Հիմնական դերը նավերի հարմար մոտեցումն ու կառանումն ապահովելն է: Ափի երկարությամբ տեղադրված Կ. կ. կոչվում են առափնյա, իսկ նավահանգստի ջրային տարածքում ափին ուղղահայաց կամ անկյան տակ կառուցվածները՝ պիր սևր: Ըստ կոնստրուկտիվ հատկանիշների տարբերում ենզանգվածային (գրավիտացիոն), ցցաշենե հատուկ հիմնատակերով Կ. կ.: Զանգվածային Կ. կ. կանոնավոր ձևի արհեստական քարերից պատրաստված հոծպատեր են, մեծ տրամագծով թաղանթներեն: Ցցաշեն Կ. կ. հոծ պատ կագմող ցցայարեր են կամ էստակադ (տես Ուղանց): Հատուկ հիմնատակերով Կ. կ-ից են իջուցիկ հորերի, կեսոնների վրա կառուցված շինությունները ևն: Հիմնական շինանյութերն են բետոնը, երկաթբետոնը, քարը, պողպատը: Կ. կ-ի տիպը Կ. կոնստրուկցիան որոշվում են շահագործման պահանջներով, հիդրոլոգիական պայմաններով, հիմնատակի գրունտի բնույթով են: Նավերի՝ Կ. կ-ին դիպչելու հարվածը մեղմացնելու համար նախատեսվում են առաձգական նյութերից պատրաստվածհետհար հարմարանքներ որոնք ամրացվում են կ. կ-ի վերջրյա մասերին:
