ՀՍՀ/ԿԱՌԱՆՍԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՌԱՆՍԱ (Carranza) Վենուստիանո (1859-1920), Մեքսիկայի պետական, քաղաքական և ռազմական գործիչ: 1910—1917-ի մեքսիկական հեղափոխության ժամանակ եղել է ազգ. բուրժուազիայի և բուրժուականացող կալվածատերերի առաջնորդներից: 1914-ին հռչակվել է ժամանակավոր պրեզիդենտ, 1917-ից՝ պրեզիդենտ: Կ-ի կառավարությունն ընդունել է սահմանադրություն (գործում է ցայժմ), որն ունի բուրժուադեմոկրատական և զգալի չափով հակաիմպերիալիստական բնույթ: Ճնշել է գյուղացիական և բանվորական շարժումը: Պետ. հեղաշրջման հետևանքով տապալվել է և սպանվել մայրաքաղաքից փախչելիս:
