Jump to content

ՀՍՀ/ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, պետության բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմին: Կ., որը երբեմն կոչվում է մինիստրների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը (կանցլերը, մինիստրների խորհրդի կամ կաբինետի նախագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ, ԱՄՆ-ում՝ պրեզիդենտը): Կ-յան անդամները (մինիստրներ, քարտուղարներ, պետ. քարտուղարներ են) ղեկավարում են պետ. կառավարման կենտրոնական գերատեսչությունները: Կ. կարող է լինել միակուսակցական կամ կոալիցիոն: Ֆեդերատիվ պետություններում կան կենտրոնական (ֆեդերալ) Կ. և ֆեդերացիայի կազմի մեջ մտնող պետ, կազմավորումների (նահանգ, մարզ) Կ-ներ: Կապիտալիստական երկրներում Կ. կազմում է պառլամենտը կամ նշանակում է պետության գլուխը: ԳՖՀ-ում, Իռլանդիայում, ճապոնիայում պետության գլուխը պրեմիեր մինիստր (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին: Կապիտալիստական երկրների մեծ մասում Կ. իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն, փաստորեն, լինելով մոնոպոլիաների քաղ. զենքը, ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Սոցիալիստական երկրներում Կ. կազմում է ժողովրդական ներկայացուցչության բարձրագույն մարմինը, որին ենթակա է և հաշվետու: Կ. կազմելու կարգը, կազմն ու լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ: