ՀՍՀ/ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ընդհանուր փիլիսոփայական առումով՝ իրական աշխարհի որոշա-կի համակարգերում կանոնավորման, կազմավորման և ինքնակարգավորման պրոցես: Բնության և հասարակության առանձին համակարգերում Կ-ման պրոցեսների էությունն արտացոլվում է բնական ու հասարակական գիտությունների համապատասխան հասկացություններում: Ըստ այոմ էլ գոյություն ունեն «Կ.», «սոցիալական Կ.», «պետական կառավարում», «հասարակական ինքնակառավարում» և այլ հասկացություններ: Առավել բարդ ինքնակառավարվող համակարգը հասարակական կյանքն է, սոցիալական օրգանիզմը: Հասարակական կյանքի տարբեր կողմերի Կ. գոյություն ունի մարդկային հասարակության երեան գալու հետ մեկտեղ: Հասարակության Կ-ման օբյեկտիվ անհրաժեշտության գիտ. բացատրությունը, նրա բնույթը և նպատակները տվել է մարքս-Լենինյան տեսությունը: Սոցիալական Կ-ման էությունը պայմանավորված է արտադրական հարաբերությունների բնույթով, որը ենթադրում է մարդկանց միջև հարաբերությունների կարգավորման ու համակեցության որոշակի կազմակերպում: Կ., նշել է Կ. Մարքսը, որպես հատուկ ֆունկցիա, ծագում է աշխատանքի հասարակական պրոցեսից և ունի համընդհանուր բնույթ: «Կարգ ու կանոնն է,—գրել է Մարքսը,—հենց արտադրության յուրաքանչյուր եղանակի հասարակական կայունացման ու հետնաբար նրա հարաբերական ազատագրման ձևը հասարակ պատահականությունից ու քմահաճույքից» (Կապիտալ, հ. 3, մաս 2, 1949, էջ 331): Սոցիալական Կ. արտացոլում է հասարակության կամ նրա առանձին օղակների վրա ներգործության պրոցեսը՝ նրանց բնականոն գործառնությունը, կատարելագործումը և զարգացումը ապահովելու նպատակով: Բոլոր հակամարտ ֆորմացիաներին հատուկ է Կ-ման կազմակերպման շահագործողական բնույթը և տարերայնության տիրապետությունը: Արդի կապիտալիզմը, չնայած կյանքի տարբեր ոլորտներում պետության ակտիվացող միջամտությանը, սրում է սոցիալական հակասությունները, ուժեղացնում շահագործումը, ընդլայնում տարերայնությունն ու անարխիան: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հետևանքով իրագործվեցին տնտ., սոցիալ-քաղաքական և հոգեբանական արմատական փոփոխություններ, որոնց պրոցեսում ծագեցին հասարակական կյանքի բոլոր ոլորտների գիտական Կ-ման օբյեկտիվ պայմաններ և սուբյեկտիվ գործոններ: Միայն սոցիալիստական հասարակարգում հնարավոր դարձավ իսկական ժողովրդապետությունը, ուր սոցիալական պրոցեսների կարգավորումն ու կանոնավորումը ենթարկվում է ժողովրդի շահերին: Կ-ման գիտական և դեմոկրատական կազմակերպման սերտ փոխկապակցությունը սոցիալիզմիևկոմունիզմի շինարարության օրինաչափությունն է: Այդ օրինաչափությունը ճանաչվում և իրագործվում է կոմունիստական կուսակցության գիտականորեն հիմնավորված քաղաքականությամբ, սոցիալիստական Կ-ման բոլոր սուբյեկտների նպատակամղված գործունեությամբ:
Գրկ. Կարապետյան Հ. Մ., Հասարակության գիտական կառավարումը, Ե., 1977: Белых А. К., Управление и самоуправление, Л., 1972 Гвишиани Д. Н., Организация и управление, 2 изд., М., 1972 Афанасьев В. Г., Научное управление обществом, 2 изд., М., 1973.
Լ. Կարապետյան
