Jump to content

ՀՍՀ/ԿԱՌԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌԵՐ (գերմ. Karren), ակոսներ մի քանի սմ-ից մինչև 2 մ և ավելի խորությամբ: Բնորոշ են կարստի զարգացման վայրերին: Ունեն զուգահեռ շարքերի կամ լաբիրինթոսանման ձև: Միմյանցից բաժանվում են նեղ, սուր կատարներով: Առաջանում են ջրի միջոցով մակերեսային ապարների տարրալուծման հետևանքով: Կ. երբեմն զբաղեցնում են ընդարձակ տարածություններ՝ առաջացնելով կառային դաշտեր: