ՀՍՀ/ԿԱՌԵՐԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՌԵՐԱ (Carrera) Խոսե Միզել (1785 1821), Չիլիի քաղաքական և ռազմական գործիչ: 1806-ից ապրել է Իսպանիայում, մասնակցել ֆրանս. օկուպացիայի դեմ իսպ. ժողովրդի պայքարին: 1810-ին, Ամերիկայում իսպ. գաղութների անկախության համար մղվող պատերազմի սկզբին, վերադարձել է Չիլի: 1811-ին կատարել է զինվորական հեղաշրջում, արձակել կոնգրեսը, հաստատել դիկտատուրա: Իրականացրել է հայրենասիրական ազատագրական շարժման դիրքերն ամրապնդող միջոցառումներ (1812-ին մտցրել է սահմանադրություն, բացել է ազգ. ինստ., ազգ. գրադարաններ, սկսել է հրատարակել չիլիական առաջին՝ «Aurora» թերթը): Ռանկագուայի մոտ ճակատամարտում (1814) հայրենասերների պարտությունից հետո Կ. հեռացել է երկրից:
