Jump to content

ՀՍՀ/ԿԱՌՆԱԼԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌՆԱԼԻՏ գերմ. երկրաբան Ռ. Կառնալի (R. von Carnal) ազգանվամբ, միներալ: Քիմ. կազմը՝ KClMgCl 2-6 H₂O: Բյուրեղագիտ. համակարգը ռոմբային է: Առաջացնում է հատիկային ագրեգատներ: Անգույն է, դեղինից մինչև զմուռսի կարմիր: Ունի բնորոշ դառնաղի համ: Կարծրությունը՝ 2,5, խտությունը՝ 1600 կգ/մ³: Կալիումական աղի հանքավայրերի գլխավոր միներալներից է: Խոշոր հանքավայրեր կան ՍՍՀՄ-ում (Սոլիկամսկ), ԳԴՀ-ում, ԳՖՀ-ում, ԱՄՆ-ում: