Jump to content

ՀՍՀ/ԿԱՌՆԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌՆԱԿ (հին եգիպտերեն՝ ի պևտ-ի ս ու տ), տաճարների համալիր հնագույն Թեբե քաղաքի տարածքում (մ. թ. ա. XX դ.—մ. թ. ա. I հազարամյակի վերջ), Նոր թագավորության ժամանակաշրջանի (մ. թ. ա. XVI—XI դդ.) գլխավոր պետ. սրբավայրը Եգիպտոսում Կոչված լինելով փառաբանել փարավոնների հզորությունը՝ համալիրն աչքի է ընկնում զանգվածեղ ծավալների բարդ համադրումով, ճոխ հարդարանքով: Ամոն-Ռա աստծո տաճարը (մ. թ. ա. XVI—XII դդ., լրացվել է հելլենիստական և հունական ժամանակաշրջաններում) Նոր թագավորության սրբավայրի բնորոշ տիպն է. երկայնական առանցքով միմյանց հաջորդում են դահլիճներ և բակեր, որոնք ընդգրկում են տարբեր ժամանակներում կառուցված փոքր տաճարներ: Համալիրի ուշագրավ կառույցը մեծածավալ բազմասյուն դահլիճն է՝ հիպոստիլը, որի որմերն ու սյուների բները զարդարված էին գունավոր ռելիեֆներով: Ամոն-Ռայի տաճարի մոտ են Հոնսու աստծու (մ. թ. ա. XII դ.) և Սուտ աստվածուհու (մ. թ. ա. XVI— XV դդ.) տաճարները: Նեղոսից դեպի սրբարան էր տանում սֆինքսների ուղին: Կ-ի ճարտարապետներից են՝ ինենին, Հապոլսենեբը, Պուիմրան, Սենմուտը, Մենհե-պերասսենեբը, Ամենհոտեպ Կրտսերը, Իոլպան: