Jump to content

ՀՍՀ/ԿԱՌՆՈՒՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌՆՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Կ-ի շրջակայքը հարուստ է բազալտի հանքերով: Կառուցված է Կառնուտի ջրամբարը: Կ-ի գերեզմանոցում պահպանվել են IV դ. միանավ եկեղեցու ավերակներ: Կառույցի ծավալա-տարածական հորինվածքը բարձրանում է բազմաստիճան գետնա-խարսխի վրա: Ուղղանկյուն, արլ-ից կիսաշրջան աբսիդով վերջավորվող աղոթա-սրահե ունի Հայաստանի հնագույն բազիլիկներին բնորոշ ձգված համաչափություններ (1: 2,36): Աղոթասրահին հվ-ից կից է ուղղանկյուն սենյակ, որի արլ. պատում, դրսից, փոքրիկ աբսիդի առկայությունը վկայում է վերջինիս շարունակության վրա արտաքին սյունասրահի գոյությունը: Սուտքերը երեքն են՝ մեկը արմ-ից և երկուսը՝ հվ-ից: Պահպանվել է եկեղեցու քիվից մի բեկոր՝ ատամիկներով մշակված: Ենթադրվում է, որ Կ-ի եկեղեցին նախապես հեթանոսական տաճար է եղել:

Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայ ճարտարապետության պատմության, հ. 2, Ե., 1948: Токарский Н, М., Архитектура Армении, IV—XIV вв., Е., 1961.

Կ. Մովսիսյան, Մ. Հասրաթյան