ՀՍՀ/ԿԱՌՆՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱՌՆՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, Կառ-նոա գյուղի մոտ, Կառնուտի հեղեղատարի վրա: Կառուցվել է 1968—75-ին: Պատվարը հողային է, ունի 34,6 մ բարձրություն, 713 մ երկարություն, ընդհանուր ծավալը՝ 22,6 մլն մ³, օգտակարը՝ 21,8 մլն մ³, մակերեսը՝ 215 հա: Սնվում է Շիրակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից: Զմոանը սառցակալում է: Զրերն օգտագործվում են ոռոգման համար: Այգաբացի ջրանցքի, Շիրակի ջրանցքի 15-րդ բաժանարարի և Արթիկի ջրհան կայանի միջոցով ոռոգվում է Ախուրյանի, Արթիկի և Անիի շրջանների մոտ 7000 հա հողատարածություն:
