Jump to content

ՀՍՀ/ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տեկտոնիկայի բաժին, ուսումնասիրում է երկրակեղևում ապարների տեղադրման տարրական ձևերը և դրանց ծագումը: Կ. ե-յան հիմնական խնդիրը կառուցվածքային ձևերի արտաքին տեսքի (մորֆոլոգիայի), նյութի տեղափոխման կինեմատիկ պրոցեսների (որոնք հանգեցնում են կառուցվածքների և դինամիկ պայմանների առաջացմանը) հետազոտությունն է: Կ. ե. սերտորեն կապված է երկրաբանության մյուս ճյուղերի՝ երկրաբանական հանույթի, գեոմորֆուոգհայի, շերտագրության, լիթոչոգիայի, պետրոգրաֆիայի, հիդրոերկրաբանության, ինժեներական երկրաբանության հետ: Կ. ե-յան ուսումնասիրության առարկան են կառուցվածքային ձևերը (շերտերը, ծալքերը, ճեղքերը), խզումնային խախտումները, մագմատիկ ծագման մարմինները: Կ. ե. կարևոր նշանակություն ունի որոնողական և հետախուզա-շահագործողական աշխատանքներում, քանի որ օգտակար հանածոների զգալի մասի (նավթ, գազ, մետաղներ) կուտակումները կապված են կառուցվածքային ձևերի որոշակի տիպերի հետ: Կ. ե-յան տվյալները մեծ դեր են խաղում երկրատեկտոնիկայի տեսական հարցերի մշակման համար: